Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թերապիա

Հետևեք սննդակարգին՝ գլխացավերից խուսափելու համար

Հետևեք սննդակարգին՝ գլխացավերից խուսափելու համար

Որոշ սննդատեսակներ կարող են գլխացավ առաջացնել: Եթե հաճախակի եք գլխացավեր ունենում, ուշադիր եղեք ձեր սննդակարգին, հատկապես, եթե ստիպված եք սնվել, այսպես կոչված, գրասենյակային ռեժիմով:

Առաջին հերթին խուսափեք տանին, կոֆեին պարունակող սնունդից, օրինակ՝ շոկոլադից, սուրճից, թեյից կամ կոլայից : Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է կտրականապես հրաժարվել սրանցից, բայց սահմանափակել սուրճի և շոկոլադի գործածումը անհրաժեշտ է:

Հաճախակի գլխացավեր ունեցողները պետք է խստորեն սահմանափակեն կծու ուտելիքները և հատկապես պղպեղը, որոնք անոթալայնիչ են: Կծուն հատկապես հակացուցված է միգրեն ունեցող մարդկանց:

Որքան էլ տարօրինակ է, գլխացավեր կարող է առաջացնել նաև ձիթապտուղը: 2-3 հատն, իհարկե, ոչինչ չեն անի, սակայն դրա չարաշահումը կարող է առաջացնել ձիթապտուղի մեջ պարունակվող տիրամինի կուտակման, ինչն էլ հետագայում միգրենի պատճառ կարող է դառնալ:

Գլխացավեր կարող են առաջացնել նաև շաքարի փոխարինիչները, ցանկացած բան, որը պարունակում է ասպարտամ, ցիկլամատ և սախարին, որոնք շատ վատ են անդրադառնում ուղեղի նեյրոնային բջիջների վրա: Եթե փորձում եք շաքարի չափաբաժնի կրճատման շնորհիվ նիհարել, ավելի լավ է քաղցրի պահանջը լրացնել մեղրով կամ լոխումով, բայց ոչ շաքարի փոխարինիչներով:

Օրվա ընթացքում խուսափեք ապխտած սննդամթերքից, հատկապես՝ մսամթերքից: Ապուխտի ժամանակ գործածվում են հատուկ կոնսերվանտներ, որոնք օգնում են հնարավորինս երկար ժամանակ թարմ պահել մթերքը, սակայն օգտակար չեն առողջության համար: Եթե ստիպված եք սնվել դրսում կամ գրասենյակում, փորձեք խուսափել ապխտած մսով խորտիկներից:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. zdraveda.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ